Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Վիգեն Սարգսյանը նոր լիցք կհաղորդի ՀՀԿ-ին»

«Վիգեն Սարգսյանը նոր լիցք կհաղորդի ՀՀԿ-ին»
18.11.2016 | 11:47

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում դեռ չի գրել՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Կարեն Կարապետյանից նորություն չկա: Դիմում գրելու մասին գոնե այս պահին կուսակցությունում տեղեկություն չկա, բայց ես ասել եմ ու կասեմ, մի բացառեք, որ նա գրի դիմում, ոչ էլ բացառեք, որ չի գրի»,- ասաց նա:


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արդեն գրե՞լ է դիմումը հարցին Շարմազանովը պատասխանեց. «Նա արդեն հայտարարել է, որ անդամակցելու է ՀՀԿ-ին, ընդամենը տեխնիկական խնդիր է նրա՝ ՀՀԿ-ին անդամակցումը»: ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց` Վիգեն Սարգսյանը նոր լիցք կհաղորդի ՀՀԿ-ին: «Մենք շատ դրական ենք գնահատում պարոն Սարգսյանի որոշումը: Նա փորձառու պետական գործիչ է, որտեղ աշխատել է, աշխատել է բարձր պրոֆեսիոնալիզմով: Հուսով ու համոզված եմ, որ նա նոր լիցք կհաղորդի ՀՀԿ-ին»,- նշեց Շարմազանովը:

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ